Բաժիններ՝

Հունգարիան շարունակում է դեմ հանդես գալ ռուսական վառելիքից հրաժարմանը

Բուդապեշտը չի փոխել իր դիրքորոշումը ռուսական վառելիքից հրաժարման հարցում և առաջարկում է ունենալ «պրագմատիկ և իրատեսական» մոտեցումներ այս առնչությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի շրջակա միջավայրի և ցիկլային տնտեսության հարցերով պետական ​​քարտուղար Անիկո Ռայիսը։

«Եթե խոսենք մեր դիրքորոշման մասին, ապա մենք տարածաշրջանում այն ոչ շատ երկրներից մեկն ենք, որը ելք չունի դեպի ծով։ Ուստի մեր դիրքորոշումը միշտ հիմնվել է Հունգարիայի էներգետիկ անվտանգության վրա… Սա է մեր դիրքորոշումը՝ պրագմատիզմ և իրագործելիություն», – ասել է նա լրագրողներին ԵՄ խորհրդի շրջակա միջավայրի հարցերով նիստին ժամանելուց հետո։

Ավելի վաղ Եվրամիությունը Միացյալ Նահանգներին կոչ է արել խստացնել պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է, որ ԵՄ-ն ինքը դադարեցնի ռուսական նավթի գնումները, մաքսատուրքեր սահմանի Ռուսաստանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ և օգտագործի սառեցված ռուսական ակտիվները։

Սեպտեմբերի 13-ին Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամները գործեն միասին և դադարեցնեն ռուսական նավթի գնումները։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գծով որոշ դաշնակիցների կողմից Ռուսաստանից էներգակիրների ներմուծման շարունակումը «թուլացրել է դաշինքի բանակցային դիրքերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս