
Ռուսական զորքերն անպայմանորեն հարկադրված կլինեն լքել Կովկասը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահեցրել է, որ ռուսական զորքերն անպայմանորեն հարկադրված կլինեն ապագայում լքել Կովկասը:
Սաակաշվիլին այս հայտարարությունն արել է Ջեյմսթաունի համալսարանում կազմակերպված «Ռուսաստանն ու Հյուսիսային Կովկասը Օլիմպիադայից հետո» կոնֆերանսում.
«Մեր իրավիճակը բավական կոնկրետ է: Ռուսական զորքերն անպայամնորեն հարկադրված կլինեն լքել Կովկասը: Վաղ թե ուշ նրանք կլքեն և’ հյուսիսային հատվածը (Կովկաս), և’ հարավային հատվածը»: