
Այո, ընտրություններին մասնակցելու եմ. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
«Պատրաստվում եմ, այո»,- ասաց նա։
«Դա լինելու է առաջարկ Հայաստանին։ Բոլոր կուսակցություններն իրենց վաղեմության ժամկետը, վստահությունը չկա, էս վիճակից երկիրը հանելու համար ո՛չ այդպիսի մարդ կա, ո՛չ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։
Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան։ Անհնարին ոչինչ չկա։
Ոչ թե պետք է դատարկ-դատարկ խոսել, այլ լիարժեք ծրագիր, գործ իրականացնել։ Նոր թիմ է լինելու»,- ասաց Ծառուկյանը։