Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է «Թուրքիա-Ադրբեջան գործարարների և արդյունաբերողների միության» կողմից կազմակերպված «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը։ Բոլաթը նշել է, որ Թուրքիայի ու Ադրբեջան միջև առևտրի ծավալները տարեցտարի աճում են և Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ Թուրքիան այլ երկրների համեմատ ամենաշատ ներդրումներն է անում։

«Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով առաջին տեղում ենք Ադրբեջանում, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»,- նշել է նա։

Միջոցառման ընթացքում Թուրքիայի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» և օկուպացված Արցախում իրականացվող ներդրումներին։ Ըստ նախարարի՝ Ղարաբաղում իրականցվում են մեծածավալ ներդրումներ ու վերակառուցման աշխատանքներ։

Խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ Բոլաթը նշել է, որ թուրք-ադրբեջանական տնտեսությունները հիմնականում փոխլրացնում են միմյանց։ «Հատկապես էներգետիկ ոլորտում մենք ռեսուրներ ենք ներկրում Ադրբեջանից ու աջակցում Ադրբեջանին արդյունաբերության ու սպասարկան ոլորտներում»,- ընդգծել է Բոլաթը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930