
Սաուդյան Արաբիան պատրաստ է Սիրիայի ապստամբներին հատկացնել զենիթա-հրթիռային համալիրներ. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիան պատրաստ է սիրիացի ապստամբներին հատկացնել նորագույն սպառազինություն, այդ թվում նաև շարժական զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ), որոնք ունակ են խոցել ռեակտիվ ինքնաթիռները:
ԱՄՆ-ը երկար ժամանակ դեմ է եղել դրան, որ ընդդիմությանը հատկացվեն հակաօդային հրթիռներ, քանի որ մտավախություն է ունեցել, որ այդ զենքը կարող է հայտնվել ծայրահեղականների ձեռքում և օգտագործվել Արևմուտքի կամ էլ կոմերցիոն ավիաընկերությունների դեմ:
ԱՄՆ-ի այդ դիրքորոշումը Սաուդյան Արաբիային հարկադրել է զերծ մնալ այդ քայլից: Այժմ որևէ ցուցիչ չկա, որ ԱՄՆ-ի այդ դիրքորոշումը ենթարկվել է փոփոխության, իսկ Վաշինգտոնի պաշտոնական անձինք հրաժարվել են մեկնաբանել սաուդցիների այդ պլանը:
Սիրիական ընդդիմության առաջնորդներն ու ապստամբների հրամանատարները հայտարարել են, որ տեղյակ չեն, թե որքան ԶՀՀ ու հակաօդային հրթիռ կստանան իրենք: Սակայն նրանց հայտնել են, որ դրանց ծավալը լինելու է նշանակալից: Սպառազինությունն արդեն իսկ գտնվում է Թուրքիայի ու Հորդանանի պահեստներում: