
Յանուկովիչը պատրաստ է ամենակարևոր հարցերի շուրջ հանրաքվե անցկացնելուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել համազգային հանրաքվեի անցկացմանը, որը կարծարծի ամենացավոտ հարցերը, եթե լինի համապատասխան նախաձեռնություն.
«Հենց որ մարդիկ կմիավորվեն և կբարձրացնեն այդ հարցը, այդ ժամանակ էլ կլինի հանրաքվե: Դա կլինի համազգային հանրաքվե առավել խնդրահարույց հարցերի շուրջ, որոնք այսօր հուզում են Ուկրաինայի ժողովրդին»:
Յանուկովիչը դեմ է արտահայտվել, որ հարցերը լուծվեն արմատական ճանապարհով, ինչպես նաև հայտարարել է, որ Ուկրաինայի ֆեդեևրալացման հարցն այժմ ակտուալ չէ: Բողոքի ակցիաների պատճառների հետ կապված` Յանուկովիչը հայտարարել է, որ ուկրաինական հասարակությունը ժամանակին չի իրազեկվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետևանքների մասին: