
Աբդուլլահ Գյուլն Իլհամ Ալիևին հրավիրել է Թուրքիա

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ու Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին հրավիրել է այցելել Թուրքիա:
Առկա տեղեկատվության համաձայն, Աբդուլլահ Գյուլը զանգահարել է բոլոր նախագահներին և նրանց հրավիրել է Թյուրքական խորհրդի 4-րդ գագաթաժողովին: Նախագահներն ընդունել են հրավերը: Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ գագաթաժողովը: