Բաժիններ՝

Գիտնականներն ամերիկացի զինվորականների համար ստեղծել են «հավերժ պիցա»

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` գիտնականներն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պատվերով ստեղծել են այնպիսի պիցա, որն ուտելու համար պիտանի է անգամ այն բանից երեք տարի անց, եթե այն չեն պահել սառնարանում կամ սառցախցիկում:

Այս մասին հայտարարել են Նատիկում ԱՄՆ-ի բանակի Գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները, որը զբաղվում են զինծառայողների սննդով ու հանդերձանքով: «Հավերժ պիցայի» ստեղծումը տևել է մոտ երկու տարի: Նշվում է, որ պիցան մտնում է այն ուտեստների թվում, որոնք ամերիկացի զինվորականների խնդրանքով ավելի հաճախ են ընդգրկվում նրանց արշավների սննդակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս