
Սաուդյան Արաբիան կգնի 13 միլիարդ դոլարի զենք

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկյան General Dynamics կոնցեռնի կանադական ստորաբաժանումը հաղթել է Սաուդյան Արաբիային զրահատեխնիկա մատակարարելու շուրջ մրցույթում: Այս մասին հայտարարել է Կանադայի առևտրի նախարար Էդ Ֆասթը:
14 տարվա համար նախատեսված պայմանագրի արժեքը կազմելու է մինչև 13 միլիարդ դոլար: Ֆասթի խոսքերով` General Dynamics-ի շահած պայմանագիրը Կանադային հնարավորություն կստանա ստեղծել ավելի քան 3000 նոր աշխատատեղ և աշխատանքով ապահովել ավելի քան 500 մատակարար ընկերության:
Ֆասթը չի մանրամասնել, թե պայմանագրում ինչ զինատեսակների մասին է խոսք գնում: 2013 թվականին Սաուդյան Արաբիան հանդիսացել է արևմտյան երկրների արտադրած սպառազինության խոշորագույն գնորդներից մեկը: