
Ղազախստանից արձակվել է թուրքական Türksat 4А արբանյակը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` թուրքական Türksat 4А արբանյակն ուղեծիր է արձակվել Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից: Արբանյակի արձակմանը ներկա է գտնվել Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Լյութֆի Էլվանը:
Türksat 4А-ն կառուցել է ճապոնական Mitsubishi Electric ընկերությունը, այն Թուրքիային հանձնվել է այս տարվա հունվարի 8-ին: Թուրքական RASAT առաջին հետախուզական արբանյակն արձակվել էր 2011 թվականին:
2012 թվականի դեկտեմբերի 18-ին չինական «Ժիգուան» բազայից Թուրքիան արձակեց իր երկրորդ արբանյակը` Göktürk-2: Արբանյակն օգտագործվում է պաշտպանական նպատակներով: 2016 թվականին ակնկալվում է Türksat 5A-ի, իսկ 2019 թվականին` Türksat 3-ի արձակումը: