
1 զnh. 3 վիրավոր. Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Toyota Highlander»-ը և «Volkwagen Vento»-ն

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Highlander» և «Volkwagen Vento» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով 4 հոգի տեղափովել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծահրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի ուսուցիչներ են: