Սա «հաղթողի անեծք» է

«Ինձ չի թվում, որ ՀՀԿ-ն մինչև հաջորդ համապետական ընտրություններ պատրաստ կլինի հեռանալ իշխանությունից: Իրենք ունե՞ն այդ պոտենցիալը` հասկանալու համար, որ այդ խնդիրը կա, և գիտակցեն, որ իրենք պետք է բարեփոխվեն, այլապես մենք կարող է կորցնենք անկախ ազգային պետություն կառուցելու պատմական հնարավորությունը, կամ ավելի մեծ տեմպերով միգրացիոն խնդիրներ են սկսվելու»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ նրա` սա «հաղթողի անեծք» է, քանի որ ՀՀ-ի տանսակցիոն խնդիրը պատերազմի բացառումն էր և այսօր մեծ պատերազմի հավանակությունը շատ ցածր է. «Դա հաջողություն է, բայց անեծքը նրանում է, որ եկել ենք հասել ինքնագոհության՝ մեծ վտանգ չկա, որ փոփոխությունների հրատապության զգացում առաջացնի: Մինչդեռ փոփոխությունների մեծ կարիք կա և էլիտայի խնդիրն է այդ ազդակը հասցնել թե’ հանրապետականներին, թե’ այլ կուսակցություններին, որ եթե այսպես շարունակվի, 20-30 տարի անց վիճակը շատ ավելի վատ է լինելու: Թե ինչ պետք է արվի՝ քայլերի հաջորդականությունը կախված է նրանից, թե ով է առաջնորդը: Ամեն դեպքում երկրի տեսլականը ոչ ոք միայնակ չի կարող ստեղծել, դա թիմային աշխատանք է պահանջում»:

 Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» այսօրվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս