Բաժիններ՝

Մոսկվայում կառուցվելու է Աֆղանական պատերազմի թանգարան

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` պլանավորված է 2016 թվականին Մոսկվայում կառուցել Աֆղանական պատերազմի (1979-1989) և ռուս ու խորհրդային զինվորների մասնակցությամբ տեղական այլ հակամարտությունների թանգարան: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել Հայրենական Մեծ պատերազմի Կենտրոնական թանգարանն ու Ռուսասկան ռազմա-պատմական ընկերակցությունը:

Առաջարկը հավանության է արժանացել Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու ու Մոսկվայի կառավարության կողմից: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն այժմ դիտարկում է թանագարանի համար հողակտորի հատկացման հարցը: Այսօր Ռուսաստանում նշում են Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 25-ամյակը:

Ընդհանուր առմամբ, այդ կամպանիային մասնակցել է ավելի քան 620.000 մարդ: Տարբեր տվյալներով` այդ պատերազմում զոհվել է 15.000-26.000 խորհրդային զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է ևս 50.000 մարդ:

Նշվում է, որ ԽՍՀՄ-ը և Ռուսաստանը մասնակցել են 35 տեղական (լոկալ) պատերազմի: Ռազմական գործողություններն իրականացվել են 19 երկրի տարածքում: Դրանց մասնակցել է ընդհանուր առմամբ մոտ կես միլիոն խորհրդային զինծառայող, որոնցից զոհվել է մոտ 50.000-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս