«Այս պահին դեսպանի վերադարձի մասին ինֆորմացիա չունեմ։ Ես անցյալ շաբաթ ասել էի, որ դեսպանը հնարավոր է վերադառնա Երևան և դա ասել եմ , ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քվեարկությունից առաջ»:
Բացի այդ, ԱՄՆ-ի զինված ուժերի սպաների խումբը ծրագրել է մոտ ժամանակներս մեկնել Եվրոպա՝ համաձայնեցնելու համար տարածաշրջանում համատեղ զորավարժութոյւնների ընդլայնման պլանները:
Յացենյուկը հավելել է, որ Ուկրաինան հուսով է ԱՄՀ-ի հետ համագործակցության ծրագիր ստորագրել մինչև ապրիլի վերջ:
Սահմանադրրական դատարանում սկսվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով բարձր դատարանի որոշման հրապարակումը:
Իհարկե, Լենինի պատկերով ատրիբուտների վաճառքը Հայաստանում նորություն համարել չի կարելի։ Բայց այսպիսի գներ նույնպես չեն արձանագրվել։ Փաստորեն, լենինյան փոխարժեքի կտրուկ վերելքներ են արձանագրվում։ Թե կոնկրետ ինչի հետ Է կապված, դժվար է ասել։
Ռուսական հեռուստաալիքները, փաստորեն, «Ռոսիա 24»-ի գլխավորությամբ, վերջին օրերին տեսանյութեր են տարածել Քեսաբում հայերի կոտորածների մասին:
Մոլազադեն Քերիի այդ այցը համարում է ժամանակին՝ հաշվի առնելով Ուկրաինայի և ընդհանրապես ողջ հետխորհրդային տիրույթի զարգացումները:
Ասիական զարգացման բանկը իր երեկ հրապարակած «Ասիական զարգացման հեռանկարներ 2014» պարբերական զեկույցում Հայաստանի համար այս տարի կանխատեսել է 4.6 տոկոս տնտեսական աճ։2013-ին ՀՀ տնտեսական աճկ ւազմել էր 3.5 տոկոս։
«Չի համապատասխանում իրականությանը, պրիմիտիվ, մաշված քաղտեխնոլոգիա է, և եթե ժամանակին այդ մեթոդն աշխատել է ինչ-ինչ կուսակցությունների դեպքում, ապա բազմիցս ասել ենք, մեկ անգամ ևս հիշեցնում ենք՝ ԲՀԿ-ն չշփոթել ձեզ հայտնի կուսակցությունների հետ, որոնց հետ այս տարիների ընթացքում իշխանությունը ինչպես ցանկացել, վարվել է՝ նրանց անվանելով հաճախորդներ»։
Անկարայում ԿԸՀ-ի շենքի առջև անցկացվել է բողոքի ակցիա:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ ընդունել է պաշտոնական այցով Բաքու ժամանած Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելին:
Միևնույն ժամանակ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն որոշում է ընդունել կասեցնել Ռուսաստանի հետ գործնականում ողջ ռազմական ու քաղաքացիական համագործակցությունը:
Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Վրացական իշխանությունները կարող են ընդդիմադիրներին ընդունել միայն դատախազության սենյակներում:
Քեսապի դեպքերի առնչությամբ թվում է, որ տեղեկատվական պատերազմը Սիրիայում իր գագաթնակետին է հասել: Խոսքը չի վերաբերում միայն պատերազմի առաջին օրից սկսած իշխանություն-ընդդիմություն դիրքեր գրավել-վերագրավել անվերջանալի հաստատվող-հերքվող (ապա)տեղեկությունների շղթային:
Այժմ այդ փաստաթուղթը ստորագրման նպատակով ուղարկվում է նախագահ Բարաք Օբամային:
Այս մասին դատախազության շենքը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց ինքը՝ Օկրուաշվիլին:
Հաղթանակի կապակցությամբ Էրդողանին շնորհավորել են նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանում է տվել Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում «Ռուսաստանի նախագահների կենսագրություն» բաժնում կատարված փոփոխության մասով:
Սա այլևս անգամ ծիծաղելի չէ: Հասկացանք՝ նվաստանալ, հասկացանք՝ հանձնվել: Բայց մի՞թե պարտադիր է դա անելուց հետո խայտառակվել մարդկանց առաջ, ովքեր ընդամենը մի քանի տարի անց «ապահովելու են» Հայաստանի անվտանգությունը:
Ստիպված ենք ֆեյսբուքում շարունակել ինքնագործունեությունը՝ տարածել Բեզրուկովի, Քարդաշյանի ու Շաերիին Սարգսյանի լուսանկարները, պնդել, որ Քեսաբ ուղարկվելիք ջոկատում չմոռանան մեր անունները և, ամեն դեպքում, save Kessab:
Հարցազրույց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական (1994-97թթ.), դիվանագետ, պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի հետ – Պարոն Լիպարիտյան, կարելի է ասել, որ ուկրաինական ճգնաժամն այն կետն էր, որը ցայտուն կերպով ցույց տվեց Արևմուտք-Ռուսաստան բախումը, և շատերի կարծիքով` վերածնեց Սառը պատերազմը: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը: Արդյո՞ք այլևս չեն գործում հին աշխարհակարգի կանոնները, կարիք կա՞ նոր […]
Ջիհադիստների հարձակուﬓերից փրկված եւ իրենց տները լքած 700 ընտանիքների ﬕակ ﬔղքն այն է, որ նրանք հավատարիմ են Սիրիայի կառավարությանը:
«Նրանք տեղափոխում են իրենց ամենաժամանակակից տեխնիկան Հարավային Օսիա։ Նման բան անելու ոչ մի պատճառ չկա։ Վրացական զինուժն իրոք որևէ սպառնալիք չի ներկայացնում։ Դա իսկապես մտահոգիչ է»,- հայտարարել է Ռոջերսը
Ռուսաստանը ջավախահայությանը կփորձի օգտագործել Վրաստանի դեմ, բայց ես չեմ կասկածում հայերի ողջամտությանը: Այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն՝ անդրադառնալով օրերս վրացական լրատվամիջոցներով Կոնստանտին Գամսախուրդիայի տարածած տեղեկությանը, թե Ջավախքի էթնիկ հայերը ռուսական անձնագրեր են ստանում Թբիլիսիում, և պատասխանելով հարցին, թե Ջավախքի հայությունը կարո՞ղ է ՌԴ-ի կողմից օգտագործվել Վրաստանի դեմ՝ ճնշելու եվրոպական նկրտումները:
Ցանկացած հավաք, որն իր մեջ կպարունակի սպառնալիք երկրի կայունությանը, անվտանգությանը, որը ոմանք կարող ենք որպես շանտաժ կիրառել իշխանությունների հանդեպ, կստանա իր համապատասխան գնահատականը, դա միանշանակ է: Այդպես եղել է մեր նորագույն պատմության յուրաքանչյուր ժամանակահատվածում, յուրաքանչյուր իշխանության օրոք, և այդպես է յուրաքանչյուր երկրում:
ԲՀԿ-ական ինտելեկտուալները կարծում են, որ Մոսկվային ֆորմալ ֆոն է պետք` իրենց թեկնածուին աջակցելու համար, պետք է որ նրան աջակցի նաև հասարակությունը: Ավելի ճիշտ, Մոսկվան կմիջնորդի հասարակական աջակցություն ունեցող անձի համար:
«Մենք (նկատի ունի քառյակը.- Տ.Մ.) դեռ չենք քննարկել կառավարության կազմը, վարչապետի և այլն: Մեզ համար կարևոր է, որ այն ծրագիրը, որը մենք որպես այլընտրանք ներկայացնելու ենք, ընդունվի, իսկ դրանից հետո թե ո՞վ կլինի վարչապետ, իսկ ո՞վ՝ նախարար, մենք դրան չենք անդրադարձել, որովհետև դա չենք կարևորում: Մենք կարևորում ենք այլընտրանքային ծրագրի ընդունումը, որն իր մեջ ամբողջական համակարգ է պարունակում»,- նշեց նա:
Կարծում եմ՝ այս «Դ!եմ եմ» շարժումը շատ հզոր, մաքուր, անկեղծ շարժում է: Առաջին անգամ եմ ես այսպիսի շարժում տեսնում, որտեղ կան բոլոր քաղաքական ուժերը, այսինքն` հասարակությունը, ընդդիմությունը, իշխանությունը, բոլորն են: Եվ մի նպատակ է դրվում, մնացած՝ երկրորդական նպատակները մի կողմ են դրվում` այդ նպատակին հասնելու համար: Կոնկրետ կուտակայինի «պարտադիր» բաղադրիչի դեմ է այս կռիվը, և այս հարցի շուրջ կարող են բոլորը միավորվել:
Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մինչեւ օրակարգային հարցերին անցնելը` փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց վերջին օրերին եղանակային փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի եւ գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրների մասին: