
Թարթառի ափին քեզ մեծացրած Սաթենիկ տատի հիշատակի առաջ ի՞նչ պատասխան ես տալու. Վահագն Վարագյան

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե մինչև վերջ չստորացնի իրեն ծառայողներին: Արցախի Հանրապետության հանձման օրը հերթական գեներալի կոչումը շնորհեց Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում ծնված ու զինվորական կարիերան անցած արցախցուն` Գարիկ Մովսեսյանին:
Գարիկ Մովսեսյանը Նիկոլին ծառայող Արցախցի այն զինվորականներից է, որ 2023թ.-ի սեպտեմբերի 19-ին` լինելով ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, բացարձակ անտարբերություն է դրսևորել Արցախի վրա ադրբեջանական ագրեսիայի հանդեպ:
Լավ, պար՛ոն «գեներալ», դու քո խղճին ի՞նչ պատասխան ես տալու, քեզ Թարթառի ափին մեծացրած քո Սաթենիկ տատի հիշատակի առաջ ի՞նչ պատասխան ես տալու»: