
Մոսկվան ջավախահայերին կփորձի օգտագործել Վրաստանի դեմ, բայց չեմ կասկածում հայերի ողջամտությանը. Գրիգոլ Վաշաձե. 1in.am

Ռուսաստանը ջավախահայությանը կփորձի օգտագործել Վրաստանի դեմ, բայց ես չեմ կասկածում հայերի ողջամտությանը: Այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն՝ անդրադառնալով օրերս վրացական լրատվամիջոցներով Կոնստանտին Գամսախուրդիայի տարածած տեղեկությանը, թե Ջավախքի էթնիկ հայերը ռուսական անձնագրեր են ստանում Թբիլիսիում, և պատասխանելով հարցին, թե Ջավախքի հայությունը կարո՞ղ է ՌԴ-ի կողմից օգտագործվել Վրաստանի դեմ՝ ճնշելու եվրոպական նկրտումները:
Նախկին նախարարը նշել է, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վրաստանի բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացի էթնիկ հայերը հանդես եկան որպես Վրաստանի բացառիկ հայրենասերներ: Նա լիահույս է, որ ապագայում ևս այդպես կլինի:
«Ես հատուկ վերաբերմունք ունեմ այդ մարդկանց նկատմաբ և բարձր եմ գնահատում նրանց ինտելեկտը: Ես հիանալի գիտեմ ու տեղեկացված եմ, որ նրանք տարբերակում են ևս 100 տարի ճամբարում ապրելու և եվրոպական ընտանիքին միանալու հնարավորությունները, այն եվրոպական ընտանիքի, որին և հայերը, և վրացիները պատկանում են մշակույթով, պատմականորեն և գենետիկորեն: Փորձեր կլինեն, սակայն ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացի էթնիկ հայերի ողջամտությանը, կասկածներ չկան»,- հստակեցրել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: