
Բժիշկը հերքել է քաղցրավենիքի մասին հայտնի միֆը

Քաղցր սնունդը չի քայքայում ատամները, ասել է օրթոդոնտ Մարյանա Բարագունովան: Բժիշկը Gazeta.ru-ի հետ զրույցում ցրել է քաղցրավենիքի մասին հայտնի այս առասպելը:
Բարագունովայի խոսքով՝ շաքարը ուղղակիորեն չի քայքայում ատամի էմալը: «Վտանգը առաջանում է միայն այն դեպքում, երբ քաղցր մնացորդները մնում են ատամների մակերեսին և դրանց միջև: Այս միջավայրում սկսում են ակտիվորեն բազմանալ մանրէները, որոնք արտազատում են թթուներ»,- բացատրել է բժիշկը և մանրամասնել, որ այդ թթուները առաջացնում են կարիես:
Նա նշել է, որ կպչուն քաղցրավենիքը, մասնավորապես՝ կարամելը, մարմելադը, զեֆիրը հատկապես վտանգավոր են: Այնուամենայնիվ, եթե ատամները ճիշտ և պարբերաբար մաքրեք, ինչպես նաև օգտագործեք լրացուցիչ հիգիենայի միջոցներ, քաղցրավենիքը էական վնաս չի պատճառի: