
Պակիստանի միջուկային ծրագիրը հասանելի կլինի Սաուդյան Արաբիային

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մոհամմադ Ասիֆը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իր երկրի միջուկային ծրագիրը հասանելի կլինի Սաուդյան Արաբիային։ Պակիստանի պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերում է AP-ն։
Նշվում է, որ այս հայտարարությամբ հաստատվել է, որ Պակիստանը Սաուդյան Արաբիային վերցնում է իր միջուկային հովանու ներքո՝ հիմնվելով այս շաբաթ երկու երկրների միջև ստորագրված նոր պաշտպանական դաշնագրի վրա։
Ասիֆի խոսքով՝ համաձայնագիրը ցույց է տալիս Պակիստանի և Սաուդյան Արաբիայի երկարամյա ռազմական համագործակցության նոր մակարդակը։