Ուկրաինայի Մայդանի աղետից չի անցել 40 օր, իսկ աշխարհը վերստին կրակի մեջ է…:
Այն, որ Հայաստանն այսպես քվեարկեց, երկու հանգամանքների հետևանք է: Առաջինն ակնհայտ է` անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների առանձնահատկությունը: Եվ երկրորդ պատճառն այն է, որ տեքստում ավելացվել է կետ, ես դուրս եմ գրել այն` «Ղրիմի հանրապետությունում և Սեվաստոպոլ քաղաքում անցկացված հանրաքվեն Ուկրաինայի կողմից արտոնված չի եղել»:
Կիսելյովը ռուսական հեռուստատեսային քարոզիչների աշխատանքային մեթոդները համեմատել է Յոզեֆ Գեբբելսի աշխատակիցների գործելաոճի հետ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հրաժարվում է խոսել քեսապահայության մասին: Այսօր Ազգային ժողովում կազմակերպված «ֆեյքերի» մասին լսումներից հետո, որին մասնակցում էր նաև դեսպանը, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կարող է նա տալ Քեսապում տիրող իրավիճակին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Եկան էս «մուսուլման եղբայրները» ու համը հանեցին: Այնպիսի գազանություններ են այնտեղ հիմա տեղի ունենում, սարսափելի բան է… Երբ ես մեկ-մեկ ասում էի` մարդ արարածին չեմ սիրում, ինձ ասում էին` ոնց, ասում էի` սիրում եմ երեխաներին և կենդանիներին, որովհետև մարդը հետո մեծանում է, այնպիսի մի գազան է դառնում
Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն այսօր փոխվել է: Ինչպես 168.am-ի հետ զրուցում Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքից հանվել է իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս):
Հետխորհրդային երկրների օլիգարխները հիմնականում անշարժ գույք են ձեռք բերում Լոնդոնի այն շրջաններում, ուր տների գինը կազմում է 15-60 միլիոն դոլար:
Այս մասին Սիմֆերոպոլում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության` անձնագրային հարցերով վարչության պետ Ֆյոդր Կարպովեցը:
Ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովը նախորդ շաբաթ ժամանել էր Ֆրանսիա` ներկա գտնվելու համար «Լանս» և «Մոնակո» ֆուտբոլային ակումբների հանդիպմանը:
Այս մասին այսօր Սիմֆերոպոլում Ռուսաստանի կառավարության արտագնա նիստում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Դա արվել է այն նպատակով, որպեսզի սիրիական հրթիռները կարողանան որսալ Սիրիայի օդային տիրույթը խախտած թուրքական ինքնաթիռները:
Մեր երկրում համար մեկ պրոբլեմը այս պահին լրատվամիջոցներում, քոմենթներում մարդուն զրպարտե՞լն է… Ուրիշ դարդուցավ չունե՞նք էս պահին, նստենք-քննարկենք… Ո՞ւմ ենք մենք պաշտպանում զրպարտությունից, զրպարտություն մենք հասկանում ենք պաշտոնյա, հա՞, պատգամավոր, նախարար կամ շոուբիզնեսի ներկայացուցիչ, մարդիկ, որոնց հանդեպ նախանձ կա, կյանքի նկատմամբ հետաքրքրություն կա, ինչ ասես իրանց մասին գրում են:
Ղրիմի ճգնաժամի հարցում Չինաստանի դիրքորոշումն ակնհայտորեն վկայեց, որ Պեկինը հեռու է մնում Ռուսաստանի տվյալ գործողություններն աջակցելուց:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարեց Պուտինին` ցուցաբերելով նրան ոչ լիարժեք աջակցություն: Չնայած դա էլ բավական էր Ուկրաինայի համար, որպեսզի վերջինս ետ կանչեր իր դեսպանին Երևանից: Սարգսյանն աջակցություն հայտնեց Պուտինի քայլի առաջին կեսին` Ղրիմի հանրաքվեին, բայց ոչ մի խոսք Ռուսաստանի` Ղրիմը բռնակցելու իրավունքի մասին: Դրանով Սարգսյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղի հայերն ունեն հանրաքվեի միջոցով անջատվելու իրավունք:
Կիրակի Կիևի Անկախության մայդանում անցկացվել է սգո արարողություն` կապված Երկրային հարյուրյակի քառասունքի հետ:
ԲՀԿ-ի բարիկադներ կառուցելու գաղափարին ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը լուրջ չի վերաբերվում։ Ըստ նրա՝ ԲՀԿ-ն որոշել է ոչ իշխանական ուժերի մեջ լոկոմոտիվ դառնալ. «Ոչ իշխանական ուժերի ավելի ռադիկալ, ծայրահեղական քննադատություն ասողը պետք է լոկոմոտիվի դերը տանի, այս դեպքում էլ ԲՀԿ-ն որոշեց, որ բարիկադներ կառուցի և լոկոմոտիվն ինքը լինի»։
Կենացներն, ինչպես ասում են, քաղցրանում են: Խոսքը, բնականաբար, հոտնկայս խմվող կենացների մասին չէ: ԲՀԿ-ն իշխանությանը սպառնում է փողոցով:
Ռուսաստանի ղեկավարությունը պետք է զբաղվի Ռուսաստանի և ոչ թե Ուկրաինայի խնդիրներով:
Այս մասին ռումինական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան:
Դատավոր Դավիթ Ռոզենը, ընթերցելով 1993-2003 թվականներին Երուսաղեմի քաղաքապետի Օլմերտի 700 էջանոց դատավճիռը, հայտարարել է, որ Օլմերտը ստել է դատավարության ընթացքում:
Խնդրից անմասն չի մնացել հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը: Նա իր միկրոբլոգի բաժանորդներին հորդորել է տարածել Քեսաբում տեղի ունեցող դեպքերի մասին տեղեկատվությունը:
Առաջիկա ամիսներին Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ո՞վ է հաղթելու: Հարցրեք Գալուստ Սահակյանին: Իհա՛րկե ՀՀԿ-ն:
Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ:
Պեկինի անունից համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը:
Այդ 76 նահանգից 48-ում հաղթել են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչները:
Աշխարհում կուտակային ֆոնդերի հետ կապված ցանկացած իրավախախտում դիտվում է որպես ծանր հանցագործություն և լուրջ պատասխանատվություն է սահմանվում:
Մեդվեդևի ղրիմյան այս այցը տեղի է ունենում Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի կազմում ներառելուց 10 օր անց:
«Այդ է պատճառը, որ բազմաթիվ լրատվամիջոցներ, նաև Article 19 խոշորագույն կազմակերպությունը միացել են Դելֆիի պաշտպանությանը, որովհետև համարում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը ոտնահարում է ԶԼՄ-ների ազատ գործունեությունը: Հույս կա, որ կարող են բեկանել նախորդ ատյանի որոշումները»:
«Մեր համակարգը զուտ պետական բյուջեից իրականացվող սոցիալական քաղաքականություն է, ներդրվում է երկրորդ ինստիտուտը` կենսաթոշակային ապահովագրությունը, գործատուի մասնակցությունը, որպես հարկային գործակալի, ակնհայտ է»: