Պուտինը պաշտոնապես ամուսնալուծվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանում է տվել Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում «Ռուսաստանի նախագահների կենսագրություն» բաժնում կատարված փոփոխության մասով: «Դա նշանակում է, որ ամուսնալուծությունը կայացել է»,-ասել է նա` պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի այն հարցին, թե կենսագրության մեջ ուղղումն արդյոք նշանակում է, որ պաշտոնական ամուսնալուծությունը տեղի է ունեցել:
Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտիններն ամուսնալուծության մտադրության մասին հայտարարել էին 2013թ-ի հունիսին: Նրանք ամուսնացած էին շուրջ 30 տարի: