
Էստոնիան ՆԱՏՕ-ի արտակարգ խորհրդակցություններ է հրավիրում ռուսական ինքնաթիռների առնչությամբ

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել է, որ երկրի կառավարությունը որոշել է ՆԱՏՕ-ի անդամների միջև արտակարգ խորհրդակցություններ անցկացնել՝ Էստոնիայի օդային տարածքը ռուսական МиГ-31 կործանիչների խախտումից հետո, ըստ Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի, հաղորդում է BBC-ն։
Այս հոդվածում նշվում է. «Կողմերը պետք է խորհրդակցեն միմյանց հետ, երբ նրանցից որևէ մեկի կարծիքով սպառնալիքի տակ է որևէ կողմի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը»։
Լեհաստանն այս ամիս նմանատիպ խորհրդակցություններ է հրավիրել՝ իր օդային տարածք ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումից հետո։