Բաժիններ՝

Դատարանը մերժել է The New York Times-ի դեմ 15 միլիարդ դոլարի զրպարտության վերաբերյալ Թրամփի հայցը

Դաշնային դատարանը մերժել է The New York Times-ի դեմ 15 միլիարդ դոլարի զրպարտության վերաբերյալ Թրամփի հայցը՝ որոշելով, որ հայցադիմումի մեջ բողոքը չի շարադրվել, գրում է USA Today-ը։

Դատարանը Թրամփին 28 օր ժամանակ է տվել հայցադիմումի նոր վարկածը ներկայացնելու համար։

Թրամփի հայցադիմումում մեջբերվել են մի քանի հոդվածներ, դրանց թվում՝ 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ խմբագրականը, որը նրան անպիտան էր համարում պաշտոնի համար, ինչպես նաև 2024 թվականին Penguin հրատարակչության հրատարակած «Երջանիկ անհաջող. Ինչպես Դոնալդ Թրամփը վատնեց հոր կարողությունը և հաջողության պատրանք ստեղծեց» վերնագրով գիրքը։

Պարբերականը ողջունել է դատարանի որոշումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930