«ՌԴ անխոհեմ վարքագիծը» և «Արևմուտքի վճռականության փորձություն». ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի արձագանքը Էստոնիայում օդային միջադեպին

«Այսօր ռուսական կործանիչները խախտել են Էստոնիայի օդային տարածքը։ ՆԱՏՕ-ն անմիջապես արձագանքել է և խոցել ռուսական ինքնաթիռները։ Սա Ռուսաստանի անխոհեմ վարքագծի և ՆԱՏՕ-ի՝ դրան արձագանքելու կարողության ևս մեկ օրինակ է»,- հայտարարել է Դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը, փոխանցում է BBC-ն։

Էստոնիայի պաշտպանության ուժերը հայտնել են, որ Իտալիայի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչները, որոնք տեղակայված են Էմարի օդանավակայանում՝ ՆԱՏՕ-ի Բալթյան օդային ոստիկանության առաքելության շրջանակում, արձագանքել են միջադեպին։

«Պուտինը փորձարկում է Արևմուտքի վճռականությունը,- միջադեպը մեկնաբանել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը,- Մենք չպետք է թուլություն ցուցաբերենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930