Իրանի նախագահն ու Հունաստանի վարչապետը շնորհավորել են Էրդողանին

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Հեռախոսազրույցի ժամանակ նրանք շնորհավորել են Էրդողանին՝ կապված մարտի 30-ին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններում նրա գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) տարած հաղթանակի հետ: Այդ ընտրություններում ԱԶԿ-ը հավաքել է քվեների 45.6 տոկոսը:

Հաղթանակի կապակցությամբ Էրդողանին շնորհավորել են նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930