
Ջոն Քերին չեղյալ է հայտարարել Մահմուդ Աբբասի հետ պլանավորած բանակցությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չեղյալ է հայտարարել Ռամալլահում պաղեստինցի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ պլանավորած այսօրվա բանակցությունները: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ չնայած այդ ամենին՝ ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակում է սերտ շփումներ պահպանել Պաղեստինի իշխանությունների հետ: Ավելի վաղ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ Պաղեստինը որոշել է միանալ 15 կազմակերպությունների ու ՄԱԿ-ի հիմնարկներին, ինչը հանդիսանում է Իսրայելի պատասխանը, որը հրաժարվել էր ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալների 4-րդ խմբին՝ 26 մարդ: