
Օգոստոսը դարձել է Եվրոպայում ամենաչոր ամիսը 2012 թվականից ի վեր

Օգոստոսը դարձել է Եվրոպայում ամենաչոր ամիսը 2012 թվականից ի վեր2025 թվականի օգոստոսը դարձել է ամենաչոր ամիսը Եվրոպայում և Միջերկրական ծովի ափին 2012 թվականից ի վեր: Օգոստոսին երաշտն ընդգրկել է տարածաշրջանի հողերի 53%-ը:
Այս ցուցանիշը 23 տոկոսային կետով գերազանցում է 2012-2024 թվականների օգոստոսյան միջին ցուցանիշը (30,1%): 2025 թվականի սկզբից ի վեր յուրաքանչյուր ամիս գրանցվել են երաշտի շատ բարձր ցուցանիշ տվյալ ժամանակահատվածի համար, սակայն օգոստոսին այն ռեկորդային է եղել:
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Արևելյան Եվրոպայում և Բալկաններում: Բուլղարիայում, Սերբիայում և Հյուսիսային Մակեդոնիայում երաշտն ընդգրկել է հողերի ավելի քան 90%-ը։ Տուժել է նաև Արևմտյան Եվրոպան։ Պորտուգալիայում երաշտն ընդգրկել է տարածքի 70%-ը, մինչդեռ հուլիսին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 5%։ Իսկ Ֆրանսիայում երկրի երկու երրորդը (66%) ջրի պակասություն է ունեցել: