
Վերադարձ գագաթնակետին․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրառում է արել՝ նվիրված Ամոյանի հաղթանակին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրառում է կատարել նվիրված հունահռոմեական ոճի ըմբիշ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանի աշխարհի կրկնակի չեմպիոնությանը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
«Վերադարձ գագաթնակետին։ Մալխաս Ամոյանը հաղթեց Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային՝ նվաճելով 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- գրված է տեսանյութին կից։
Նշենք, որ Ամոյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում 10։1 հաշվով պարտության մատնեց Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Նաո Կուսակային՝ իր կարիերայում երկրորդ անգամ հռչակվելով աշխարհի չեմպիոն։