Բաժիններ՝

ԱՄՆ կոնգրեսն ընդունել է Ուկրաինային օգնելու և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է Ուկրաինային տնտեսական օգնության ցուցաբերում և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառում: Այժմ այդ փաստաթուղթը ստորագրման նպատակով ուղարկվում է նախագահ Բարաք Օբամային:

Ավելի վաղ այդ փաստաթուղթը հավանության էր արժանացել Սենատի կողմից: Դրանով նախատեսվում է պատժիչ միջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք խաթարում են Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Ռուսաստանում այն մարդկանց նկատմամբ, որոնք ներգրավված են էական մասշտաբների հասնող կոռուպցիոն գործունեության մեջ:

Պատժամիջոցները նախատեսում են տվյալ անձանց հանդեպ վիզային սահմանափակումներ և ԱՄՆ-ում նրանց ակտիվների սառեցում: Փաստաթղթի համաձայն, Ուկրաինային հատկացվելու է 1 միլիարդ դոլարի օգնություն:

Դրան զուգահեռ նախատեսվում է օրինագծի շրջանակներում 50 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ամրապնդմանը և ևս 100 միլիոն դոլար՝ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի ու նրա արևելաեվրոպական գործընկերների համագործակցության ընդլայնմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930