
Օքսֆորդն ու Քեմբրիջն առաջին անգամ չեն հայտնվել բրիտանական հեղինակավոր բուհերի եռյակում

Առաջին անգամ բրիտանական ամենահին համալսարանները՝ Օքսֆորդն ու Քեմբրիջը, չեն հայտնվել Good University Guide վարկանիշային աղյուսակի եռյակում, որը 1993 թվականից ի վեր հրապարակում է The Times–ը։
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է ցանկը, որին հաջորդում են Սենթ Էնդրյուի և Դարհեմի համալսարանները։ Օքսֆորդը և Քեմբրիջն այժմ կիսում են չորրորդ հորիզոնականը։
Վարկանիշը կազմողները նշել են, որ Դարհեմի համալսարանն առաջ է անցել իր մրցակիցներից շատերին՝ դասավանդման, հետազոտությունների, ուսանողների գոհունակության և շրջանավարտների արդյունքների առումով։ Շրջանավարտների զբաղվածության առումով Դարհեմը զիջել է միայն Լոնդոնի կայսերական քոլեջին, որն ընդհանուր ցանկում զբաղեցրել է վեցերորդ տեղը։