Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Ուկրաինային կօգնի ռազմավարական օբյեկտների պաշտպանության հարցում. Ռասմուսեն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինային օգնելու է ռազմական բարեփոխումների հարցում, որպեսզի վերջինս կարողանա դիմակայել ամեն տիպի ռազմական սպառնալիքների: Բացի այդ, ՆԱՏՕ-ն Ուկրաինային օգնելու է երկրի տարածքում առկա ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունն ուժեղացնելու մասին խորհուրդներով:

Այս մասին երեկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի խորհրդի և ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստի ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը.

«Մենք կբազմապատկնեք մեր ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում ռազմական բարեփոխումների աջակցմանը, որպեսզի ուկրաինական զինված ուժերը լինեն ավելի արհեստավարժ և ավելի արդյունավետ: Կլինեն ավելի շատ համատեղ զորավարժություններ: Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի շարժուն ստորաբաժանումներ տեղակայել Ուկրաինայում»:

Միևնույն ժամանակ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն որոշում է ընդունել կասեցնել Ռուսաստանի հետ գործնականում ողջ ռազմական ու քաղաքացիական համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս