Բաժիններ՝

Գուսանագյուղում հայտնաբերվել է 270 գրամ մարիխուանա և կանեփի թփեր

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գուսանագյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը բակում կանեփ է աճեցնում, խորդանոցում՝ պահում մարիխուանա։

Սեպտեմբերի 17-ին նա ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 29-ամյա երիտասարդի տան բակում և խորդանոցում հայտնաբերվեց 270 գրամ մարիխուանա և կանեփի 16 բույս։

Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս