Բացահայտվել է ԱՄՆ-ին ցնցած ԽՍՀՄ-ի գաղտնի նախագիծը

Խորհրդային «Զոնդ-5» նախագիծը, որի շրջանակներում ԽՍՀՄ-ն կենդանիներով կայան է ուղարկել դեպի Լուսին, անհանգստացրել է Միացյալ Նահանգներին: Այս բացահայտումն արել է ամերիկյան The National Interest ամսագրի սյունակագիր Բրենդոն Վայխերտը:

Հեղինակը գրում է, որ 1968 թվականին «Զոնդ-5» տիեզերական հաջող առաքելությունը ՆԱՍԱ-ին ստիպեց արագացնել «Ապոլլոն» ծրագիրը, որն, ի վերջո, հանգեցրեց Լուսնի վրա առաջին մարդու վայրէջքին: Վայխերտը հիշեցրել է, որ խորհրդային կայանում գտնվում էին երկու «ռուսական կրիաներ», որոնք «դարձան Երկրից առաջին կենդանի արարածները, որոնք պտտվեցին Լուսնի շուրջ և անվտանգ վերադարձան տուն»:

«Յոթօրյա ճանապարհորդությունից հետո՝ սեպտեմբերի 18-ին (1968), տիեզերանավը անցավ Լուսնի մակերևույթից 1990 կիլոմետր հեռավորության վրա՝ լուսանկարելով և հեռաչափական տվյալներ ստանալով, ապա վերադարձավ Երկիր»,- գրում է հեղինակը։

Նրա խոսքով՝ առաքելությունը հաջողված էր, քանի որ կրիաները կորցրել էին իրենց մարմնի զանգվածի մոտ տասը տոկոսը, ինչը սպասվածից զգալիորեն պակաս էր:

Վայխերտը նշել է, որ «Զոնդ-5» առաքելության հաջողությունը ցնցել է Միացյալ Նահանգներին, քանի որ դա կարող է վկայել Վաշինգտոնի՝ Մոսկվայից հետ մնալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930