
ՍԴ-ն հրապարակում է «Կուտակայինի» սահմանադրականության հարցով որոշումը (ուղիղ միացում)

Սահմանադրրական դատարանում սկսվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով բարձր դատարանի որոշման հրապարակումը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը քիչ առաջ հայտարարեց, որ որոշումը բավականին երկար է՝ 64 էջ: Որոշումն ընթերցելու ընթացքում Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում հրատապ խնդիր է դարձել սոցիալական ապահովության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը:
Ուղիղ միացումը՝ «Ազատություն» ռադիոկայանի: