
Իրակլի Օկրուաշվիլիին հարցաքննել են Սաակաշվիլիի գործով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում երեկ հարցաքննել են պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին՝ կապված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործի հետ: Այս մասին դատախազության շենքը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց ինքը՝ Օկրուաշվիլին.
«Ինձ հարցաքննել են Սաակաշվիլիի գործով»: Դրա հետ մեկտեղ Օկրուաշվիլին չի հայտնել, թե դատախազությունը կոնկրետ ինչ գործ է քննում՝ կապված Սաակաշվիլիի հետ: Դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ նախկին նախագահի անունը շոշափվում է 10 տարբեր գործերում: