ԱԶԲ-ն կվրիպի՞ կրկնակի. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Ասիական զարգացման բանկը իր երեկ հրապարակած «Ասիական զարգացման հեռանկարներ 2014» պարբերական զեկույցում Հայաստանի համար այս տարի կանխատեսել է 4.6 տոկոս տնտեսական աճ։2013-ին ՀՀ տնտեսական աճկ ւազմել էր 3.5 տոկոս։
ՀՀ տնտեսական աճը բանկը պայմանավորել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցմամբ և նշել, թե դրանից Հայաստանը կշահի։
Նշենք, որ Ասիական զարգացման բանկը իր կանխատեսումներում սովորաբար սխալվում է։
Օրինակ՝ 2012 թվականի համար բանկը կանխատեսել էր 3.8 տոկոս աճ Հայաստանում, սակայն մեր վիճակագիրները ցույց տվեցին այդ կանխատեսումը գրեթե կրկնակի գերազանցող՝ 7.2 տոկոս աճ։ Այլ կերպ ասած՝ չի կարելի բացառել, որ ՄՄ-ին անդամակցելուց սպասվող «օգուտը» գնահատելով ԱԶԲ-ն էլի կրկնակի կվրիպի,–գրում է թերթը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930