Զաքիր Հասանովն ու Նեջդեթ Օզելը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության ներկայիս իրավիճակը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ ընդունել է պաշտոնական այցով Բաքու ժամանած Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելին, ով Ադրբեջան է ժամանել քառօրյա այցով:

Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հարցը և ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում երկկողմ համագործակցության հարցը: Ընդգծվել է, որ ամրապնդվել է կողմերի միջև ռազմավարական ռազմական համագործակցությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության ներկայիս իրավիճակը: Օզելն ընդգծել է Ադրբեջանի դերը՝ որպես ռազմավարական գործընկեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930