Բաժիններ՝

Եվրոպական շուկան ուկրաինական ապրանքների առջև ամբողջովին կբացվի մայիսի 15-ից. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրչատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ եվրոպական շուկան ուկրաինական ապրանքների ու ծառայությունների առջև ամբողջովին բացվելու է մայիսի 15-ից:

Յացենյուկը հավելել է, որ Ուկրաինան հուսով է ԱՄՀ-ի հետ համագործակցության ծրագիր ստորագրել մինչև ապրիլի վերջ: Խոսքը գնում է 14-18 միլիարդ դոլարի մասին: Ծրագիրն ԱՄՀ-ի Տնօրենների խորհրդի կողմից կարող է դիտարկվել և հավանության արժանանալ մինչև ապրիլի վերջ:

Յացենյուկի խոսքերով՝ հաջորդ շաբաթ իրենք ընդունելու են մի շարք օրինագծեր, որոնք այսպես կոչված նախապայմաններ են, որոնք Ուկրաինան պետք է կատարի, որպեսզի ներդրողները վերսկսեն Ուկրաինայի հետ կապված իրենց ծրագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930