Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Անկարայից կոնկրետ քայլեր է սպասում՝ կապված Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված «Սու-24» ռմբակոծչի հետ, հայտնում է TASS-ը:
Մեխիկոյում իշխանությունները բնապահպանական ահազանգ են հնչեցրել մեգապոլիսի հովտում օդի աղտոտվածության վիճակի պատճառով:
Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմ ընտանեկան զույգը չորեքշաբթի գիշերը հայտնվել էր Լոնդոնի պապարացիների տեսախցիկների կենտրոնում:
EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո Եգիպտոսի հյուրանոցները ստիպված են եղել 10 անգամ իջեցնել գները:
Հայաստանը դեռ երկար տարիներ լինելու է պատերազմական վիճակում։ Սա բացառիկ բան չէ, այլ իրողություն է աշխարհի շատ երկրների համար, որոնք անվտանգության խնդիրներ ունեն հարևանների, ներքին զինյալների կամ ահաբեկիչների հետ։
Լիլիթ Գևորգյանի խոսքով՝ հունիսյան հնարավոր հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, հայկական կողմից կպահանջեն համաձայնել լուծման մի փաթեթի, որը հիմնված կլինի Հայաստանի համար անբարենպաստ՝ նախորդ ճանապարհային քարտեզի վրա: Ադրբեջանը, նրա խոսքով, շատ հավանական է, որ կպահանջի հստակ ժամկետներ գոնե հինգ շրջանները ստանալու համար:
Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյբուքյան իր էջում գրել է:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ում հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:
Մարտին փախստականների վերաբերյալ Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինից ավելի բացահայտ եւ մեծամիտ կերպով ավտորիտար է դարձել: Այս մասին Թուրքիայի եւ ԵՄ միջեւ վիզայի ազատականացման եւ փախստականների համաձայնության հետ կապված հրապարակած հոդվածում գրում է անգլիական The Economost հանդեսը:
Դեսպանը չի ցանկացել անձամբ մեկնաբանություն անել հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` հավելելով, որ դեսպանությունը հայտարարություն կտարածի հանդիպումների վերաբերյալ»:
Աշխարհի բոլոր երկրները և միջազգային կառույցները պետք է հարգեն ինքնորոշման իրավունքի իրացումը, հարգեն այն ժողովուրդներին, որոնք պայքարում են ինքնորոշման իրավունքի իրացման համար: Ազգային ժողովում Էկվադորի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը կարգադրություն է տարածել Takata-ի անվտանգության բարձերով եւս 7 միլիոն ավտոմեքենա հետ կանչելու մասին, տեղեկացնում է BBC-ն:
Երկու օր է, ինչ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Նոր գյուղը, հատկապես «Վերժին Գյուլբենկյան» մայրանոցը` ներկայում Հայ ծերանոցը: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» կայքը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաման է տվել նախապատրաստել փաստաթղթերի նախագծերը՝ երկարաձգելու մի շարք երկրների պարենային մթերքների ներմուծման վրա սահմանված էմբարգոն, որոնք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել՝ կապված Ղրիմի բռնակցման ու Ուկրաինայի արևելքում առաջացած կոնֆլիկտի հետ, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը կայցելի Ադրբեջան, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախարարների կաբինետին:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելով Հանրապետության օրվա կապակցությամբ:
Ադրբեջանի Հանրապետությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքից կգնի մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ոսկու 6 հանքերը, որոնք նրանք կոռուպցիոն ճանապարհով երկրից հափշտակել էին 10 տարի առաջ, գրում է Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը:
«Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա մարտահրավերներին դիմակայելու համար առանցքային նշանակություն ունի Առաջին Հանրապետության օրվա խորհրդի բարձր գիտակցումը որպես հայոց պետականության հետագա ամրապնդման հրամայական», – իր խոսքում ընդգծել է Օլեգ Եսայանը:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն այսօր Բաքվում ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության կայքին:
Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բացասաբար չեն ազդում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:
«Մենք տեղյակ էինք՝ ինչ է կատարվել Ուկրաինայում, և աշխատել ենք մեր քաղաքացիների անվտանգությունը պահպանել, դա մեր համար մեկ խնդիրն էր, իսկ երկրորդ քայլն արդեն այդ ֆեդերացիայի հետ ճանաչման խնդիրը պետք է լինի»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծեն Ադրբեջանն ու Հայաստանը: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության կայքին, այս մասին, պատասխանելով Ադրբեջանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսանողների հարցերին, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձը Հայաստան ներքաղաքական որոշ շրջանակներում լայն քննարկման թեմա է դարձել՝ առաջացնելով մի շարք հարցեր. ինչո՞ւ նա այսքան ժամանակ դրսում ապրելուց հետո վերադարձավ, ո՞վ է նպաստել նրա վերադառնալուն, ի՞նչ կարող է նա անել ԼՂՀ-ում այս ընթացքում, այն դեպքում, երբ որևէ լծակ չունի, և այլն:
«Այն օրը, երբ ԱՄՆ-ը միջուկային հարված հասցրեց Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքին, աշխարհն ընդմիշտ փոխվեց»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Հիրոսիմայի Խաղաղության պուրակում:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին արգելել է 5 տարի ժամկետով մուտք գործել երկիր: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին Բեռլինում հունիսի 2-ին կընդունի Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
Մեկ տարի անց, ռուս սահմանապահները սկսեցին կատարել սահմանագծումը`հատուկ նշաձողեր ամրացնելով Դվանի, Դիցի եւ Խուրվալեթի գյուղերի դաշտերում, որտեղ հետագայում այդ նշաձողերն իրար միացնող փշալարարեր հայտնվեցին:
Շուրջ 3500 փախստական ու ներգաղթյալ է Եվրոպա ժամանել Միջերկրական ծովով 5 օրում, հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որին ընդդիմությունը մեղադրում է երկիրը կուլիսների հետեւից կառավարելու մեջ, մտադիր է ապագայի իր պլանները բաց նամակով հրապարակել մայիսի 30-ին:
Մեծ Բրիտանիայի ոստիկանության և հատուկ ծառայությունների սխալները հանգեցրել են այն բանին, որ ահաբեկչության մեջ կասկածվող մի քանի հարյուր մարդու տվյալ է ոչնչացվել: