
Հունաստանի տնտեսությունը խուսափել է ռեցեսիայից՝ ցուցադրելով անսպասելի աճ

Հունաստանն անսպասելիորեն գրանցել է տնտեսական աճ 2015թ. երկրորդ կիսամյակի տվյալներով ու վերանայել է 1-ին եռամսյակի ցուցանիշները: Այդկերպ, երկրում այս տարի ռեցեսիա չի գրանցվել: Այս մասին են վկայում Հունաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալները:
Ապրիլ-հունիս ամիսներին ՀՆԱ-ն աճել է 0,8%-ով՝ համեմատած նախորդ եռամսյակի հետ ու 1,5% -ով՝ տարեկան արտահայտությամբ, ասվում է Հունաստանի պետական վիճակագրական ծառայության զեկույցում:
Bloomberg գործակալության հարցված տնտեսագետները միջինը ակնկալում էին ՀՆԱ-ի նվազում առաջին դեպքում 0,5%-ով, երկրորդ դեպքում՝ 0,6%-ով, իսկ աճ չէր կանխատեսել ոչ մի փորձագետ, հայտնում է korrespondent.net-ը:
Հունաստանի միջազգային ֆինանսական օգնությունը հիմնված է ակնկալիքների վրա, որ երկրի ՀՆԱ-ն կկրճատվի այս տարի 2,3%-ով ու 1,3%-ով՝ մյուս տարի:
Այդ կանխատեսումների համաձայն՝ արդեն 2017-ին Հունաստանի տնտեսությունը կվերադառնա աճին ու կավելանա 2,7%-ով, իսկ 2018-ին աճի տեմպերը կարագանան մինչև 3,1%: