Բաժիններ՝

Սթարմերն Էրդողանի հետ կքննարկի Թուրքիային Typhoon կործանիչներ վաճառելու հարցը

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 27-ին կմեկնի Թուրքիա՝ այդ երկրին Typhoon կործանիչներ վաճառելու գործարքի շուրջ բանակցությունների համար։ Անկարայում սպասվում է նրա հանդիպումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվելու են «սերտ դաշնակցության վրա հիմնված Թուրքիա-Միացյալ Թագավորություն ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև ներկայիս տարածաշրջանային ու միջազգային զարգացումները»։

Թեմային ծանոթ Reuters-ի անանուն աղբյուրը հայտնել է, որ կողմերի միջև ակնկալվում է համաձայնության հաստատում Թուրքիային 12 օգտագործված Typhoon վաճառելու վերաբերյալ։

Հուլիսին Անկարան և Լոնդոնը ստորագրել էին նախնական գնման գործարք, որը հաստատվել էր Eurofighter կոնսորցիումի անդամների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս