Բաժիններ՝

ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռը և կործանիչը աղետի են ենթարկվել Հարավչինական ծովում

ԱՄՆ ռազմածովային ուժերի Nimitz ավիակրի վրա գտնվող MH-60R ուղղաթիռը և F/A-18F Super Hornet կործանիչն աղետի են ենթարկվել՝ առանձին թռիչքներ կատարելով Հարավչինական ծովի շրջանում:

Այս մասին հոկտեմբերի 27-ին հաղորդել է ԱՄՆ ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությունը։Ըստ հաղորդագրության՝ ուղղաթիռը և կործանիչը հոկտեմբերի 26-ի երեկոյան կես ժամվա տարբերությամբ ծովն են ընկել «առօրյա գործողություններ կատարելիս». անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։

Ավիակրի որոնողափրկարարական ջոկատները ջրից դուրս են բերել ուղղաթիռում գտնվող երեք զինծառայողի և կործանիչի անձնակազմի երկու անդամի, որոնք դուրս էին նետվել կատապուլտով։

Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությունը հայտարարել է, որ անցկացվում է երկու միջադեպերի պատճառների հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031