Բաժիններ՝

Պարագվայում ծննդաբերել է խորթ հոր կողմից բռնաբարված 11-ամյա աղջնակը

Պարագվայում 11-ամյա աղջիկը, ում ենթադրաբար, բռնաբարել էր խորթ հայրը, երեխա է ծննդաբերել այն բանից հետո, երբ իշխանություններն արգելել էին նրան աբորտ անել:

Բժիշկները հայտնում են, որ աղջնակն ու երեխան, որը լույս աշխարհ է եկել կեսարյան հատմամբ, իրենց լավ են զգում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այդ դեպքը սկանդալ էր հարուցել Պարագվայի հասարակությունում: Կանանց իրավունքների պաշտպանները հայտարարում էին, թե աղջիկը չափազանց փոքր է ծննդաբերելու համար:

Սակայն իշխանությունները պատճառաբանել էին, թե հղիությունը չափազանց ուշ ժամկետում է հայտնաբերել աբորտ անելու համար:
Պարագվայի օրենքներով՝ աբորտը քրեական հանցագործություն է, բացառությամբ այն դեպքերի, երբ մոր կյանքին վտանգ է սպառնում:

Աղջիկը հղիացել էր 10 տարեկանում:
Նրա 42-ամյա խորթ հայրը գտնվում է բանտում: Նա հերքում է իր մեղքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս