Բաժիններ՝

Միջուկային գործարքից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները. Իրանի արտգործնախարար

Իրանի ու «վեցյակի» միջև միջուկային համաձայնագրի առավելություններից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները: Այս մասին, հղում կատարելով Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆին, հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:

«Տարածաշրջանի բոլոր երկրները, բարեկամ արաբական երկրները կօգտվեն այդ համաձայնագրի առավելություններից»,- ասել է Զարիֆը Բեյրութում Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ հանդիպմանը:

Խոսելով Քուվեյթ, Քաթար ու Իրաք իր այցի մասին, որոնք իրականացվել են համաձայնագրի կնքումից անմիջապես հետո, նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային երկխոսությունը ներկայում կարող է խաղալ կառուցողական դեր:
Նա նաև հայտնել է, որ Թեհրանը աջակցում է ներլիբանանյան երկխոսությանը՝ նշելով, որ միայն այդ եղանակով կարելի է լուծել երկրի քաղաքական խնդիրները:

Իր հերթին, Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ ողջունում է միջուկային համաձայնագիրը Իրանի ու «վեցյակի» միջև:

«Մենք պատրաստ ենք նոր էջ բացել Թեհրանի հետ երկկողմ հարաբերություններում միջուկային համաձայնագրից հետո»,- ընդգծել է Սալամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31