
Պայթյուններ չինական Տյանցզինում, զոհերի թիվը հասել է 44-ի

Չինաստանի Տյանցզին քաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:Զոհերի թվում կա 12 հրշեջ:
Հիվանդանոցներում է գտնվում 250 մարդ, ընդ որում՝ 66-ի վիճակը գնահատվում է որպես չափազանց ծանր:
Ավելի վաղ բժիշկները հայտնել էին, որ հիվանդանոցներ ընդունված մարդիկ վիրավորվել են ապակու բեկորներից ու քարերից:
Հիշեցնենք, որ երեկ դյուրաբորբ իրերի պահեստում պայթյունի հետևանքով պայթյուն էր տեղի ուենցել: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի ալիքը զգացվել է մի քանի կիլոմետր շառավղով:
Մոտավորապես կես րոպե անց երկրորդ պայթյունն է տեղի ունեցել:
Շրջանին հարակից շինությունների ապակիները փշրվել են, դեպի հարակից տները քանդվել են:
Պաշտոնապես պայթյունի պատճառը դեռ չի նշվել, սակայն պետական China Central Television (ССTV) հեռուստաալիքը հայտնել է, որ քաղաքայն նավահանգստի տերմինալում պայթել է պայթուցիկ նյութերով լի խմբաքանակն ու վառելիքով ցիստեռնը: