Գյումրի սեմինարի էին գնում, բայց տեղ չհասան․ ի՞նչ է հայտնի վթարից մահացած բժիշկների մասին. ABC Media

Գյումրի-Երևան ճանապարհը՝ վերջին հանգրվան երկու բժիշկի համար. Երևանի բժշկական կենտրոններից մեկի երկու բժշկի ողբերգական մահը ցնցել է ոչ միայն մասնագիտական հանրությանը, այլև՝ բոլորին։

Ի՞նչ է հայտնի նրանց մասին. ABC Media-ին մանրամասներ են հայտնի դարձել  ողբերգական միջադեպից: Նշում են, որ բժիշկները Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք են ուղևորվել սեմինարի։

«Մասնագիտական սեմինար է եղել՝ նյարդաբանության հետ կապված։ Դասախոսություններ ունեին, բայց, ցավոք, տեղ չհասան։ Իրենց մեքենայով չեն եղել, տաքսիով են եղել, բայց, փաստորեն, տաքսիներն էլ անվտնագ չեն։ Գուցե գնացքով գնային, ավելի ապահով լիներ»,- ասաց ABC Media-ի զրուցակիցը։

Մեզ հայտնեցին, որ երեկ մահացած Կարինե Սաղաթելյանը, որ, երկու օր կոմայում մնալով, այդպես էլ գիտակցության չէր եկել, ոլորտի նորմալ մասնագետներից էր։ «Բացասական որևէ բան չենք լսել կամ տեսել։ Եթե մի պացիենտի, այսպես ասած, սրտով չլիներ, կամ էլ՝ գործընկերների հետ վատ հարաբերություններ ունենար, կլսեինք։ Բայց նման տեսակետ չենք լսել»,- նշեց՝ բժշկական ոլորտից քաջատեղյակ մեր զրուցակիցը։

Իսկ ի՞նչ են պատմում Աշոտ Քոսյանի մասին։

«Նա ոլորտի առաջատարներից էր՝ գիտնական բժիշկ։ Մարդկային էր, հասնում էր բոլորին, քաղաքացիների գանգատները լսում համբերատար, ամեն մեկին ցուցաբերում անհատական մոտեցում։ Սեր-հարգանք էր վայելում ոչ միայն պացինետների, այլև բժիշկների շրջանում։ Փորձը, գիտելիքը, իմացածն ու հմտությունները սիրով փոխնացում էր կրտսեր գործընկերներին»,- ավելացրեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս