
Բրիտանական բիզնես-խումբը Economist ամսագիրը 731 մլն դոլարով վաճառել է Fiat-ի սեփականատերերին

Բրիտանական Pearson Plc բիզնես-խումբը համաձայնել է վաճառել Economist ամսագրի իր մասնաբաժինը իտալական Exor SpA ընկերությանը, որը պատկանում է Անյելլի ընտանիքին:
Գործարքի գինը կազմել է 731 մլն դոլար:
Այդկերպ, Pearson Plc-ը լքում է տնտեսական պարբերականների հրատարակման բիզնեսը: Ավելի վաղ ընկերությունը Financial Times Group-ը 1,3 մլրդ դոլարով վաճառել էր ճապոնական Nikkei-ին.
Pearson Plc-ի հայտարարության մեջ, որից մեջբերում է կատարում Bloomberg-ը, նշվում է, որ ընկերությունը ներկայում կկենտրոնանա կրթական նախագծերի վրա:
Economist-ը հիմնվել էր 1843 թվականին Լոնդոնում ու վաճառվում է 1,6 մլն օրինակով ամբողջ աշխարհում:
Ամսագիրը գնած Exor-ին է պատկանում La Stampa թերթը, ինչպես նաև Fiat ավտոկոնցեռնը: