Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր բանակցություններ կանցկացնի «Ազգային շարժում» կուսակցության (MHP) շարժման ղեկավար Դովլեթ Բախչելիի հետ կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ, հայտնում է Anadolu գործակալությունը, հայտնում է Trend-ը:
Ինդոնեզացի փրկարարները հաստատել են ինդոնեզական Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող՝ կիրակի օրը ռադարներից անհետացած ինքնաթիռի բեկորների հայտնաբերումը:
«Պուտինի ժամանումը ուկրաինական Ղրիմ՝ առանց ուկրաինական իշխանությունների հետ համաձայնեցնելու, մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհի համար ու շարունակությունը այն իրավիճակի, որը իրացնում են ռուս զինվորականները ու նրանց վարձկանները Դոնբասում»,- գրել է Պորոշենկոն:
Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2015 թվականի սկզբից կազմել է 6,68 մլրդ ԿՎտժ, ինչը 6 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (6,3 մլրդ ԿՎտժ), տեղեկացրել է Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի կոմերցիոն օպերատորը (ESCO): Այս մասին հայտնում է Sputnik-ը:
Աստրախանում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով կոորդինացիոն կոմիտեի նիստը, հայտնում է APA-ն:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հավանություն է տվել երկրում ահաբեկչության դեմ պայքարը ուժեղացնելուն միտված միջոցառումների խստացմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ ինքը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չի տեսնում, և որ դրանով փորձում են նաև շփոթության մեջ գցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Անհայտ անձինք Դնեպրոպետրովսկի մարզում պղծել են Մայդանի 20-ամյա հայ ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի գերեզմանը՝ գողանալով տնկված ծառերը, հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով տեղի իրավապահներին:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հասարակությունն արդարացիորեն դժգոհում է պետական տարբեր համակարգերի գործունեությունից, իսկ դրանց արմատները դրված են Սահմանադրության մեջ. «Հասկանալի է, որ տասը տարվա մեջ երկիրը բնական զարգացում է ունեցել, և հասունացել է որոշակի փոփոխություններ իրականացնելու ժամանակը»:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ձեռնարկած միջոցառումների հետևանքով սպանվել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մոտ 800 զինյալ:
Հարցին՝ նախագիծը կազմելուց առաջ քննարկե՞լ եք այն մասնագետների, փորձագետների հետ, Է. Մարուքյանն այսպես պատասխանեց. «Մի քանի օր է արդեն, իմ ֆեյսբուքյան պատին քննարկում է գնում, ավելին՝ նաև բազմաթիվ սահմանադրական իրավունքի, մարդու իրավունքի մասնագետ ընկերներ ունեմ, որոնց հետ նույնպես քննարկել եմ, այսինքն՝ այդ առումով որևէ մտավախություն չկա»:
«Ստալին» միության նախագահ Գրիգորի Օնիանին Լենտեխի (Քվեմո Սվանեթի) ավանի սեփական տան բակում տեղադրել է Իոսիֆ Ստալինի 6-մետրանոց արձանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Եվրոպական ներդրումային բանկը հայտարարել է, որ դիտարկում է Տրանս-Ադրիատիկ գազատարի (TAP) նախագծի համար 2 մլրդ եվրո հատկացնելու հնարավորությունը, որը ենթադրում է Ադրբեջանի «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրից ԵՄ երկրներ գազի տեղափոխություն:
Թուրքիայի Զինված ուժերի ստորաբաժանումների տանկերը կրակի տակ են վերցրել Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի դիրքերը, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
«Աշխարհը երբեք չի իմանա նրա արտիստիզմի ու տաղանդի ու այն մասին, թե ինչ կարող էր նա տալ: Նրա ընկերներն ու ընտանիքը այն երջանիկներն էին, որ գիտեին, թե ինչ հիանալի մարդ էր նա: Նրա աստղը կշարունակի փայլել մեր սրտերում, մտքերում ու աղոթքներում: Հանգչիր խաղաղությամբ»:
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հուլիսի 25-ին Սիրիայի կառավարական ուժերի կողմից սպանվել է 1990 թվականին ծնված Յուսիֆ օղլու Ասդանովը:
«Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, որ բարձրացվում է խորհրդարանական փոքրամասնության դերը և պետք է նրա հետ համաձայնության գնա մեծամասնությունը»,- ասաց Գ.Մինասյանը:
Չիկագոյում անցած շաբաթ օրը անցկացվող ավիաշոուն մթագնվեց ողբերգությամբ՝ ցուցադրական ելույթի ժամանակ երկու պարաշյուտիստներ օդում բախվեցին, հայտնում է LifeNews-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր փոքր որդու՝ Նիկոլայի ու օգնականների հետ կիրակի օրը Մինսկի իր նստվայրում հավաքել է իր աճեցրած կարտոֆիլի բերքը: Այդ մասին հայտնում է ОНТ հեռուստաալիքը:
Երևանից Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
Տյանցզին քաղաքում պայթյունների հետևանքով 95 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից 85-ը հրշեջ է, հայտնել են չինական իշխանությունները:
Մի քանի տասնյակ հազար մարդ է դուրս եկել Բրազիլիայի քաղաքների փողոցներ՝ այդկերպ իրենց բողոքն արտահայտելով կոռուպցիոն սկանդալների առնչությամբ ու պահանջելով սկսել իմփիչմենթի գործընթաց ընդդեմ երկրի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի:
Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթռը, որը անհետացել էր Ինդոնեզիայի արևելքում, տեղափոխում էր մոտ 6,5 մլրդ ինդոնեզական ռուպի (մոտ 470 հազար դոլար)՝ նախատեսված աղքատ ընտանիքների համար, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Ջայապուրա քաղաքի փոստի ներկայացուցչին:
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական մատակարարման գծով վարչության պետ Գորխմազ Գարաեւը պաշտոնաթող է արվել:
Նյու Յորքի կենտրոնում սպանել են ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմենի որդեգիր թոռնուհուն: Ինչպես հայտնում է CNN-ը, 33-ամյա Իդենա Հայնսի մարմինը դանակի բազմաթիվ հարվածներով հայտնաբերել էր ոստիկանությունը:
Մրգերը թաղվել են համաձայն ՌԴ կառավարության՝ պատժամիջոցների տակ հայտնված երկրներից բերված սննդամթերքի ոչնչացման վերաբերյալ հրամանի:
Նիդեռլանդացի դեռահասը փորձել է գողանալ Իտալիայի հնագույն Պոմպեյի ավերակների կղմինդրից մի հատված, հայտնում է The Local-ը:
Մեքսիկայի Չիչեն-Իցա քաղաքի Կուկուլկանա բուրգի տակ հնագետները ստորերկրյա լիճ են հայտնաբերել:
Առգրավված մթերքի ոչնչացումը կատարվում է անկախ այն բանից, թե ում է պատկանում այն, կամ, թե ով է կազմակերպել դրանց ներմուծումը:
Հայտնի Business Insider պարբերականը հրապարակել է լքված եկեղեցու լուսանկարները, որն ունի հսկայական ճուտիկի տեսք: Եկեղեցին գտնվում է Ինդոնեզիայի կենտրոնական Յավա կղզում: