
Չինաստանի պայթյունի հետևանքները՝ նկարահանված անօդաչու թռչող սարքով. սարսափելի տեսանյութ

Վերջին տվյալներով՝ Չինաստանի Տյանցզին քաղաքում պայթյունների հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 44 մարդու, ևս մի քանի մարդ համարվում է անհետ կորած: Հիվանդանոցներում ներկայում գտնվում է 520 մարդ, որոնցից 60-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է tvrain.ru-ն:
Հիշեցնենք, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան պահեստում, որտեղ պահվել են հրդեհավտանգ բեռներ: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի ալիքը զգացվել է մի քանի կիլոմետր շառավղով: Վնասվել է ավելի քան 1000 ավտոմեքենա:
Մոտավորապես կես րոպե անց երկրորդ պայթյունն է տեղի ունեցել: Շրջանին հարակից շինությունների ապակիները փշրվել են, կից տները քանդվել են: Իշխանությունները տարհանել են քաղաքացիներին պայթյունի էպիկենտրոնից:
Բանակը բնակարաններից զրկված մարդկանց մատակարարում է վրաններ, դեղորայք, իսկ Չինաստանի շրջակա միջավայրի նախարարությունը արդեն Տյանցզին է ուղարկել հատուկ աշխատանքային խումբ, որը պետք է դեպքի վայրում զննություն անցկացնի ու պարզի՝ արդյոք կա՞ օդի ու հողի աղտոտման վտանգ:
Ներկայացնենք սարսափելի պայթյունի հետևանքները՝ նկարահանված անօդաչու թռչող սարքով:
Տեսանյութը՝ այստեղ