
Սիրիացի ներգաղթյալների մուտքն Իզմիր արգելվել է

Ինչպես հայտնել է թուրքական Milliyet թերթը, սիրիացի ներգաղթյալների մուտքը Իզմիր արգելվել է:
Նման քայլի պատճառն այն է, որ ներգաղթյալները Իզմիրն օգտագործում են որպես տրանզիտային կետ՝ անօրինական եղանակով եվրոպական երկրներ մուտք գործելու համար:
Այդ պատճառով Իզմիրից դուրս է հանվել ավելի քան 60 հազար սիրիացի ներգաղթյալ:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման ու վերացման վարչության (AFAD) տվյալով՝ սիրիացի փախստականներին պահելն արդեն Անկարային արժեցել է 5,5 մլրդ դոլար:
Ներկայում Թուրքիայում կա ավելի քան 2 մլն սիրիացի փախստական:
Թուրքիայի տարածքում փախստականների ճամբարներում ապրում է մոտավորապես 300 հազար մարդ:
Մնացածները սփռվել են Թուրքիայի տարբեր նահանգներում: Միայն Ստամբուլում ներկայում բնակվում է 40 հազար սիրիացի փախստական: