
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի մոտ լյարդի քաղցկեղ է հայտնաբերվել

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի մոտ, ով վերջերս լյարդի վիրահատության էր ենթարկվել, քաղցկեղի ուռուցք է հայտնաբերվել: Ինչպես հայտնել է 90-ամյա քաղաքական գործիչը, անալիզները ցույց են տվել, որ մետաստազները տարածվել են նաև այլ օրգաններում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բժիշկները վիրահատությունը կատարել էին օգոստոսի սկզբին, որպեսզի հեռացնեին լյարդի մի մասը: ԱՄՆ նախկին նախագահը խոստացել է հայտնել մանրամասներ իր առողջական վիճակի մասին: Քարտերը բուժման կուրը կանցնի Ատլանտայում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քարտերին շուտափույթ առողջացում է մաղթել:
«Ջիմի, դու նրանցից ես, ում անվանում են անընկճելի, ողջ Ամերիկան քեզ հետ է»,- ասել է Օբաման:
Քարտերն ԱՄՆ նախագահ էր ընտրվել 1976-ին: